Հարցը կքննարկվի Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում, բնականաբար որոշում չկա և չի էլ կարող լինել, որովհետև դատարանի նախագահի ընտրության հարցը լուծվում է փակ գաղտնի քվերակության արդյունքներով: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը:
«Տարբեր անուններ են շրջանառվում, և ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում, ինձ համար առնվազն տեսականորեն դատարանի ինը դատավորներից ինն էլ կարող են հավակնել թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի պաշտոններում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը