21 09 2020

ՀՀ-ում քաղաքական իշխանության կողմից հրահանգավորվող դատավորներ չպետք է լինեն. Արսեն Բաբայան

ՀՀ-ում քաղաքական իշխանության կողմից հրահանգավորվող դատավորներ չպետք է լինեն. Արսեն Բաբայան

 

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 «Antifake.am-ը շատ կարեւոր նախաձեռնություն է սկսել, որի ընթացքում հետաքննություն է իրականացնելու եւ հրապարակելու է այն դատավորների ցանկը, որոնց ապօրինի գործողություններով բռնաբարվել է օրինականությունը եւ տուժել են մեր քաղաքացիները:

Ես, որպես այս ռեժիմի քաղաքական հրահանգները կատարած դատավորի ապօրինություններից տուժած եւ անհիմն կալանավորված մարդ, պատրաստ եմ լիարժեք աջակցել antifake.am-ի արդար ու թափանցիկ հետաքննությանը:

Հայաստանում քաղաքական իշխանության կողմից հրահանգավորվող դատավորներ չպետք է լինեն, համակարգը պիտի մաքրենք այդպիսիներից եւ այստեղ շատ կարեւոր է ապօրինի դատական ակտերի զոհ դարձած մեր քաղաքացիների վկայությունները:

Հայաստանում արդարությունը հատատելու ենք, իսկ արդարադատության փոխարեն քաղաքական իշխանության կամքը կատարած դատավորներին ուղարկելու ենք բանտ: Չկասկածեք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ