09 09 2020

Դատախազների առարկությունը դատարանը դիտում է որպես վետո․ Հայկ Ալումյան



«Այս գործը, որ քննվում է դատարանում, չի վերաբերում ոչ սպանություններին, ոչ մարմնական վնասվածքներին և ոչ էլ գույքային վնասին։ Հենց այս հիմնավորումներով մենք միջնորդվել էինք, որ դադարեցվի տուժողների իրավահաջորդների ու նրանց ներկայացուցիչների մասնակցությունը այս դատական գործին այդ կարգավիճակով»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով երեկվա դատական նիստում իր միջնորդության քննարկմանն ու արդյունքում կայացված որոշմանը։

Անդրադառնալով սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրող կողմի՝ միջնորդության վերաբերյալ հնչեցրած առարկություններին, որոնց համաձայն ՀՔԾ-ում քննվող գործով տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք կարգավիճակը պահպանում են նաև առանձնացված մասով, Ալումյանը նկատեց՝ այդ դեպքում ինչո՞ւ եք 268 տտուժողից ընդամենը 102 հոգու առանձնացրել ու այդ գործում նրանց ներգրավել, որո՞նք են այդ ընտրության չափանիշները։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ