08 09 2020

Միխայիլ Եֆրեմովը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Միխայիլ Եֆրեմովը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին դատապարտել է 8 տարվա ազատազրկման՝ դժբախտ պատահարի հետևանքով մարդու մահվան համար: Դերասանին կալանքի տակ են վերցրել դատարանի դահլիճից:

Դատարանը համարել է, որ Եֆրեմովի ուղղումն անհնար է առանց հասարակությունից մեկուսացման: Դատավորը նաև դերասանին զրկել է վարորդական իրավունքից՝ երեք տարի ժամկետով, և հետ վերցրել 800 հազար ռուբլի՝ հօգուտ դժբախտ պատահարի հետևանքով մահացածի ավագ որդու:

Եֆրեմովը դատավճիռն ընդունել է առանց հույզերի: Նա ձեռքերն ուղղել է դեպի ոստիկանը, որը նրանց ձեռնաշղթաներ էր հագցրել:

Հունիսի 8-ի երեկոյան, Մոսկվայի Սմոլենսկայա հրապարակում, Եֆրեմովը մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է մի ֆուրգոնի, ինչի հետևանքով հաջորդ օրն առավոտյան հիվանդանոցում մահացել է դրա վարորդը՝ 57-ամյա Սերգեյ Զախարովը:

Վթարից հետո Եֆրեմովի արյան մեջ, բացի մեծ քանակությամբ ալկոհոլից, հայտնաբերվել են թմրանյութերի հետքեր, այդ թվում ՝ կոկաին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ