Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի բավարարեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ թույլ տալով Բաբլոյանին որոշ ժամանակով մեկնել երկրից։
Ներկայացված միջնորդության դեմ գործով մեղադրող դատախազը չառարկեց։
Նիստը նախագահող դատավորն ասաց, հաշվի առնելով Արա Բաբլոյանի անձը, նրա կապը Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես նաեւ զբաղեցրած պաշտոնը՝ թույլատրում է նրան նշված ժամանակահատվածով նշված վայր մեկնել եւ վերադառնալ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։
Նշենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը