Aravot.am-ը գրում է․ «Այսօր Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի որոշմամբ` պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց լրագրող Արմենակ (Արմեն) Դավթյանը: Վերջինիս արդարադատության նախարարության քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունները տվել էին դրական զեկույցներ, որոնց հիման վրա էլ դատարանը որոշում կայացրեց:
Արմենը շնորհակալ է բոլոր այն մարդկանց, որոնք այս 5 տարի 3 ամսում ինչով կարողացան` նրա կողքին էին: «Շնորհակալ եմ հատկապես Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին` դատարան երաշխավորական նամակներ ուղարկելու համար։ Անկեղծ երախտապարտ եմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թեւոսյանին, Գայանե Աբրահամյանին, Տիգրան Կարապետյանին, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին, որոնք միշտ պատրաստակամ էին աջակցել ինձ»,- «Արմավիր» ՔԿՀ-ից հեռախոսազանգով ասել է ազատության մեջ հայտնված լրագրողը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը