02 09 2020

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը փոփոխելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժեց. Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Խափանման միջոցի վերաբերյալ քննությանը նրա պաշտպան Ամրամ Մակինյանն ասել էր, որ իր պաշտպանյալը երկու անգամ հայտնվել է ազատության մեջ, սակայն չի թաքնվել քննությունից։ Այնուամենայնիվ մեղադրող դատախազն դատարանին խնդրել էր ընտրված խափանման միջոցը չփոխել։

 Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ