27 08 2020

Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը չփոփոխելու դատարանի որոշումը պաշտպանական թիմը բողոքարկելու է



Բնակաբանար բողոքարկելու ենք: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Երեկվանից փորձում էի վերլուծել տեղի ունեցած դատական նիստի պրոցեսը՝ հասկանալով, թե արդյո՞ք հնարավոր է, որ այստեղ օրինական, արդար դատական ակտ կայացվի, բայց ակնհայտ էր որ ոչ: Հիմա այս պահին նույնիսկ կարիք չկա ծանոթանալու գործի նյութերին, որովհետև պրոցեսը ցույց տվեց, որ ակնհայտ էր՝ դատարանն էլ գործի նյութերին ընդհանրապես ծանոթ չէր, այսինքն ֆիզիկապես հնարվորւթյուն չուներ այս կարճ ժամկետում ծանոթանալ գործի նյութերին»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ