Նաեւ ասել էր, որ այս ընթացքում որեւէ իրավազոր նիստ չի կայացել, քանի որ դրա համար հարկավոր է գոնե 5 անդամի ներկայություն, իսկ նիստերին գալիս է 4 դատավոր։ Բացի այդ Ղազարյանն այստեղ աշխատանքի է անցել Հրայր Թովմասյանի ժամանակ եւ համարվում է նրա թիմի անդամ ու այս ընթացքում բազմաթիվ հարցազրույցներ է տվել՝ քննադատելով ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականությունը, ուստի մեզ տարօրինակ չթվաց այս լուրը։
Սակայն մենք կապվեցինք Էդգար Ղազարյանի հետ եւ նա ասաց, որ ընդամենը արձակուրդ է գնում եւ ինչպես բոլոր բարեխիղճ պաշտոնյաները՝ արձակուրդից հետո վերադառնալու է աշխատանքի»։