20 08 2020

Ցանկացած ապօրինության տալիս են «օրենքի ուժ». Վահագն Հարությունյան. Փաստինֆո

Ցանկացած ապօրինության տալիս են «օրենքի ուժ». Վահագն Հարությունյան. Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Սխալ կլինի ասել, որ երկրում այսօր տեղի են ունենում դատաիրավական բարեփոխումներ, որովհետեւ ՀՀ-ում իրավական գործընթացներն այսօր վերածվել են անձնական քինախնդրության, քաղաքական հետապնդումների։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը՝ անդրադառնալով դատաիրավական համակարգի բարեփոխումներին։

Վահագն Հարությունյանի կարծիքով այդ բոլոր գործառույթները միտված են մեկ նպատակի՝ իշխանության եկած քաղաքական ուժի շահերը պաշտպանելուն եւ նրանց քմահաճույքները կատարելուն. «Ընդ որում բոլոր գործընթացներն ուղեկցվում են բարձր հռետորաբանությամբ, բարձր տոնայնությամբ։ Իրականում՝ ամենակարեւորը եւ իրավական համակարգի հիմքը՝ Սահմանադրությունը, ինքնին արդեն խեղվեց, խեղաթյուրվեց վերջին սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ինչին այլ գնահատական, քան ապօրինությունն է, հնարավոր չի տալ։ Նույն ոգով շարունակվում է այս գործելաոճը եւ իրենց հաճո լուծումներ գտնելն անվանակոչվում է դատաիրավական բարեփոխում»,-նշեց Վահագն Հարությունյանը։

Վերջինս համոզված է՝ բարեփոխումներից հետո մարդկանց վստահությունը համակարգի եւ նոր դատավորների նկատմամբ չի բարձրանա, քանի որ վստահության անունից խոսող եւ նոր վստահություն ստանալու հավակնորդ մարդիկ ապօրինի են գործում։ Վահագն Հարությունյանի խոսքով նրանք գործում են երկակի, քառակի ստանդարտներով՝ հաշվի չառնելով, որ ավելի ուշ պետք է դրա գնահատականը տրվի։ Ինչ վերաբերում է դատական համակարգի եւ մասնավորապես ՍԴ-ի հանդեպ վերաբերմունքին եւ հանրության վստահությանը, ապա Վահագն Հարությունյանը նկատեց՝ չկա մի համակարգ, որտեղ չլինեն խնդիրներ կապված կոնկրետ անձի կողմից որեւէ իրավախախտման հետ. «Որեւէ համակարգ երաշխավորված չէ, որ 100 դատավորի կազմում կարող է գտնվել մեկը, որ չի դիմանա գայթակղությանը եւ որեւէ հակաիրավական արարք կկատարի, առավել եւս կենթարկվի որեւէ ճնշման կամ զոհ կգնա անձնական ինչ-որ նկատառումների։ Այս մտայնությամբ բոլորին դիտարկել ու միանշանակ գնահատական տալ, բոլորին համարել անընդունելի ճիշտ չէ եւ որեւէ մեկն իրեն նման իրավունք չպետք է վերապահի։ Այսօր մեղադրանք, դատաքննություն կա եւ՛ պետական պահպանության ծառայության պաշտոնյաների, եւ՛ Առողջապահության փոխնախարարի հետ կապված, եւ՛ կրթության ոլորտում։ Նույն տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում Առողջապահության, կրթության նախարարություններն ամբողջ կազմով պետք է համարենք պետք է համարենք կոռումպացված ու բարեփոխենք, իսկ ինչու՞ չենք անում։ Եթե ընդունենք, որ X դատավորն իրեն վարկաբեկել է հանրության առաջ եւ այդ պատճառով պետք է ամբողջ դատական համակարգը պարալիզացնենք, դատարանի դռները փակենք, աբսուրդի դաշտից է, ապա նույն տրամաբանությամբ բերենք նաեւ մյուս ոլորտներում անենք նույնը»,-նշեց Վահագն Հարությունյանը՝ ընդգծելով, որ չի կարելի խնդրին նայել մի սկզբունքով, առավել եւս այն դեպքում, երբ մեր դատական համակարգը վերջին 10 տարիների ընթացքում լուրջ առաջընթաց ունի եւ՛ վստահություն ներշնչող, եւ՛ պրոֆեսիոնալ դատական համակարգ համարվելու առումով։ Խութեր եւ լուծման ենթակա խնդիրներ կան, բայց Վահագն Հարությունյանի համոզմամբ՝ դա չի նշանակում, որ ամբողջ համակարգը պետք է քանդել։

 

Առհասարակ դատական գործընթացներում, ի տարբերություն քաղաքաշինության կամ մշակույթի ոլորտների, ինչպես նշեց Վ. Հարությունյանը, չեն կարող լինել լիարժեք բավարարված կողմեր։ «Խոսքը գնում է մրցակցային դատավարության մասին եւ բնականաբար երկու իրարամերժ կողմերի, իրարամերժ կարծիքների բախումի հետ գործ ունենք, որին գնահատական է տալիս դատավորը։ Ակնհայտ է, որ կողմերից մեկի մոտ միշտ դժգոհությունը լինելու է, դա կլինի Հայաստանում, Ճապոնիայում, Ամերիկայում, թե Մոզամբիկում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ դատավորի կայացրած որոշումը բախվելու է անձանց կամ կողմերից որեւէ մեկի շահին եւ երկու կողմերից մեկը լինելու է պարտված կողմ, նա լինելու է դժգոհ, բայց դա չի կարող հիմք հանդիսանալ՝ ամբողջ դատական համակարգին անվստահություն հայտնելու համար։

Անդրադառնալով մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանը՝ Վահագն Հարությունյանը նկատեց, որ բացարձակ ոչինչ չի խանգարում, որ նույն գործընթացն իրականացվի գործող դատարանների դատական համակարգում։ Նրա խոսքով մեր օրենսդրությունն ունի լավ կարգավորումներ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի խնդիրը լուծելու համար։ Եթե դա չէր բավարարում, ապա կարող էին լրացուցիչ օժանդակ նորմերով լրացնել. «Հակակոռուպցիոն դատարանի նպատակն առաջին հերթին հրաման տվող անձի պատասխանատվությունն իր վրայից մի խումբ արկածախնդիրների վրա գցելն է, իսկ այն, որ հրամաններ կլինեն, միանշանակ է։ Եվ ամենակարեւորն այդ բեսպրիդել ասածն օրինական դաշտ բերելն է»,-ասաց Վահագն Հարությունյանը, ով համոզված է, որ մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի դատավորներն իշխանության հանձնարարություններն են կատարելու։ Հակառակ պարագայում, նա կարծում է, որ մեր դատական համակարգն ունի ներուժ եւ հնարավորություն իր առջեւ դրված այդ խնդիրները լուծելու համար։ Ըստ նրա՝ հակակոռուպցիոն դատարան ստեղծելն առաջին հերթին գումարի վատնում է լինելու, բացի այդ այնտեղ կլինեն իշխանությունների վստահելի, իրենց հրամանները կատարող մարդիկ, որոնք Վահագն Հարությունյանի խոսքով օրինական անվան տակ կկայացնեն մի շարք ապօրինի որոշումներ.

«Նրանցից այլ բան սպասել հնարավոր չէ, որովհետեւ ցանկացած ապօրինության տալիս են «օրենքի ուժ», 88 հոգով նստում են կո

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ