07 08 2020

Արմեն Թավադյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը կվերացվի



Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին փաստաբանի միջնորդությունը։
Մասնավորապես՝ շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացվեց, իսկ դրամական միջոցների վրա դրված կալանքը կպահպանվի՝ 1 մլն 512 հազար ՀՀ դրամի չափով։

Նշենք, որ Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ Թավադյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին։ Մեղադրող և տուժող կողմն այսօրվա դատական նիստին ներկայացրեց իր առարկությունները։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին ենթադրաբար կաշառելու, 2019 թվականի մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի շենքի առաջին հարկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ջրի պլաստիկե շշով Վարդգես Գասպարին հարվածելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ