07 08 2020

ՀՔԾ-ում խառնաշփոթ է. Ռոբերտ Նազարյանին կալանավորելու հիմքեր չեն գտնում․ 168.am

ՀՔԾ-ում խառնաշփոթ է. Ռոբերտ Նազարյանին կալանավորելու հիմքեր չեն գտնում․ 168.am

168.am-ը գրում է․ «168.am-ի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում իսկական խառնաշփոթ է. քննիչ Բորյա Չիլինգարյանն անելանելի վիճակում է հայտնվել։

Քննչականի մարմնի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ողջ օրվա ընթացքում այդպես էլ չի համաձայնվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ, իսկ քննիչ Չիլինգարյանը, այլ ելք չունենալով, ստիպված որոշում է կայացրել օրենքի խախտմամբ 72 ժամով ձերբակալել Նազարյանին։

Բանն այն է, որ 2018 թվականի համաներման ակտի ուժով Ռոբերտ Նազարյանը չի կարող ազատազրկվել ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածների համար, որոնցով նախատեսված պատիժը չի գերազանցում վեց տարի ազատազրկումը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասն այդ հոդվածների շարքում է։

Այդ պատճառով ՀՔԾ քննիչը դեռևս դատարան չի ներկայացրել Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն, և այժմ քննարկվում է Ռոբերտ Նազարյանին փոփոխված հոդվածով մեղադրանք առաջադրելու հնարավորությունը, սակայն հիմքեր չեն կարողանում գտնել։

Հավելենք, որ եթե ՀՔԾ-ն չկարողանա Ռոբերտ Նազարյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրել, ապա ստիպված է լինելու ազատ արձակել նրան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ