Մեծ թվով քաղաքացիներ փակել են Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը: Ոստիկանները բերման են ենթարկել 7 քաղաքացու։
Ակցիայում ներկա է նաև Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը:
Լրագրողի հարցին՝ թե քաղաքացիները ձեռքերը վեր են բարձրացնում ինչո՞ւ եք բերման ենթարկում, ոստիկանապետը նշեց, որ ովքեր ոստիկանության նկատմամբ գործողություններ են կատարել և չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին, ձերբակալվել են:
Լրագրողի դիտարկմանը, որ կանանց գցել են գետնին, Գևորգ Ազիզյանը նշեց․«Հրմշտոցի մեջ հնարավոր է ընկնեին գետնին, ես չեմ կարող ասել, ոչինչ չեմ տեսել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը