28 07 2020

Ամուլսարից բերման էր ենթարկվել 9 քաղաքացի

Ամուլսարից բերման էր ենթարկվել 9 քաղաքացի

Ամուլսարի 2-րդ «պոստից» հուլիսի 27-ի ուշ երեկոյան 9 քաղաքացի է բերման ենթարկվել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար կազմվել է արձանագրություն և քաղաքացիներն ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, Ամուլսարի երկրորդ «պոստում» լարված իրավիճակ էր ստեղծվել. ցուցարարների և պահապանների միջեւ քաշքշուկ էր սկսվել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ