24 07 2020

Ֆինանսների նախկին նախարարին կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ

Ֆինանսների նախկին նախարարին կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ ֆինանսների նախկին նախարարին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել` պաշտոնատար անձ հանդիսացած ՀՀ ֆինանսների նախկին նախարարին 2015թ. խոշոր չափերի արժեք ունեցող սարքավորումներ նվիրելու և ծառայություն մատուցելու ձևով կաշառք տալու, ինչպես նաև՝ պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին 2018թ. առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար կաշառք տալու վերաբերյալ:

Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ