16 07 2020

Կոչ ենք անում ԱԱԾ-ին պարզել տեղեկության սկզբնաղբյուրը. «Իրավական ուղի» ՀԿ

Կոչ ենք անում ԱԱԾ-ին պարզել տեղեկության սկզբնաղբյուրը. «Իրավական ուղի» ՀԿ

«Իրավական ուղի» ՀԿ-ն հայտարարություն է տարածել սոցցանցերում շրջանառվող մի տեսանյութի վերաբերյալ, որում փաստվում է, թե իբր Հայաստանի վրա հարձակվելու համար Ալիևին Հայաստանից գումար են վճարել։

«Հանրության և ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և «Յութուբ» վիդեո-հարթակում ինչպես իրական, այնպես էլ առերևույթ կեղծ օգտատերերի կողմից ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որում փաստվում է, թե իբր Հայաստանի վրա հարձակվելու համար Ալիևին Հայաստանից գումար են վճարել։

Ազգային անվտանգության ծառայությանը նաև կոչ ենք անում օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական ընթացակարգերով պարզել այդ տեղեկության սկզբնաղբյուրը, այս պահին նման լուր շրջանառելու դրդապատճառը և արդյունքում քրեական պատասխանատվության կանչել կա՛մ թշնամու հետ համագործակցողներին (եթե կհաստատվի այդ վարկածը), կա՛մ ներքին պառակտում ու թշնամանք հրահրողներին (եթե կհաստատվի այդ տեղեկության կեղծ լինելու վարկածը)»,- ասված է հայտարարության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ