Այսօր ներկայացվեց բավականին ծավալուն մեկ միջնորդություն, հարցը վերաբերում էր քրեական օրենսգրքի նախկին խմաբգրությամբ 300-րդ հոդվածի սահմանադրության համապատասխանության հարցին: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը:
«Այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանում քննություն չի իրականցվել, որևէ այլ ատյանում այդ հարցը քննարկման առարկա չի հանդիսանում, բայց առանցքային է պարզելը՝ արդյո՞ք նախկին խմբագրությամբ գործող 300-րդ հոդվածը սահմանադրական նորմ է, թե՞ ոչ, որովհետև եթե այն հակասահմանադրական է, ապա մեղադրանք 300.1 հոդվածով 2008 թվականի իրադարձությունների վերաբերյալ չի կարող ներկայացվել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը