ՀՔԾ-ն չի ուզում բացահայտել, և չի կարող բացահայտել «Մարտի 1»-ի սպանությունների հանգամանքները։ Չեն ուզում, որովհետև այդ դեպքում պետք է անդրադառնան դրա ծնող պատճառներին և կազմակերպիչներին, և չեն կարող, որովհետև կոնկրետ մարդկանց հետ ՀՔԾ-ն գնացել է գործարքի և, ըստ էության չի, կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։
Ըստ նրա՝ ի սկզբանե եղել է նպատակ այդ ճանապարհով փորձել կոծկել սպանությունների չբացահայտելու իրական հանգամանքը։
«ՀՔԾ-ի կողմից իրականացվող որպես այդպիսին իրավական գործընթաց այսօր չկա, չկա նախաքննություն և չկա հասարակ արդարադատություն, փոխարենը կա քաղաքական պատվեր, ՀՔԾ-ն ունի իր բեմադրիչները, որոնք, ի դեպ, իրենց ցուցումները տալիս են Սասուն Խաչատրյանի աշխատասենյակում նստած, առանց խորշելու և առանց նույն ՀՔԾ շենք մտնելու իրավունքն ունենալու, ահա թե ինչ աստիճանի է հասցված գործընթացը, նշել է բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը