Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը քիչ առաջ բեկանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության։ Այս մասին հայտնել է Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Որոշմանը պաշտպանները ներկա չեն եղել։ Գագիկ Ծառուկյանը Վերաքննիչ դատարան չի ներկայացել, քանի որ վարակված է կորոնավիրուսային հիվանդությամբ։
Խաչատրյանը նշել է, որ դատարանի որոշմանը պաշտպանները դեռևս ծանոթ չեն և չեն կարող ասել, թե ինչ հիմքերով է դատարանն այդպիսի որոշում կայացրել։
Հիշեցնենք, որ Դատախազությունը բողոքարկել էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը