07 07 2020

Լավ է՝ չեն միջնորդել դատաքննությունն ընթանա առանց պաշտպանների․ Եփրիկյան

Լավ է՝ չեն միջնորդել դատաքննությունն ընթանա առանց պաշտպանների․ Եփրիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Աննա Դանիբեկյանը մերժեց մեր ազգային պետության ամոթը համարվող գործով դատախազության միջնորդությունը՝ պաշտպանների՝ միջնորդություններ ներկայացնելն արգելելու վերաբերյալ. լավ է՝ չեն միջնորդել՝ դատաքննությունն ընթանա առանց պաշտպանների կամ առհասարակ դատաքննություն չիրականացվի, անմիջապես կայացվի վերջնական ու անբեկանելի, անմիջապես օրինական ուժի մեջ մտնող մեղադրական դատական ակտ առաջին ատյանի դատարանի կողմից. վերահաստատում եմ շուրջ երկամյա վաղեմության հաստատումս՝ այս գործով մեղադրական դատավճիռ լինել չի կարող՝ ո՛չ տեխնիկապես, ո՛չ իրավական, ո՛չ բարոյական պատկերացումներից ելնելով։

Հարուցված քրեական գործը կարճել ու դադարեցնել քրեական հետապնդումը՝ սա միակ ուղին է ամբողջապես ու վերջնականորեն չխայտառակվելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ