«ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին իրավունքի դոկտոր Գոռ Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքականությունը պետք է իրականացվի միայն Սահմանադրության սահմանների ներսում,
«Սահմանադրության պահանջներին հակասող քաղաքականություն վարել անթույլարտրելի է», - ասաց նա՝ հավելելով՝ պետական իշխանությունն այն ժամանակ է լեգիտիմ, երբ հիմնվում է Սահմանադրության վրա ու մնում է Սահմանադրության շրջանակում։
«Սահմանադրության սահմաններից դուրս եկող ցանկացած պետական իշխանություն ոչ լեգիտիմ է, հակասահմանադրական ու անվավեր», - ասաց իրավունքի դոկտորը։
Նա նշեց, որ Սահմանադրությունն ազգային իրավունքի բարձրագույն աղբյուրն է ու պետության ֆունդամենտը։
«Սահմանադրությունն անտեսել չի կարելի, Սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքը կհանգեցնի աղետալի հետևանքների», - ասաց Գոռ Հովհաննիսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը