Փաստինֆո-ն գրում է․ «Դատավոր Վահանգ Մելիքյանի դեմ ճնշում գործադրելու վերաբերյալ «Փաստինֆո»-ի երեկվա հրապարակումից հետո Բարձագույն դատական խորհուրդն ու Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես սպասվում էր, հանդես եկան հերքող հայտարարություններով։
Մինչդեռ «Փաստինֆո»-ի՝ իրավապահ համակարգի աղբյուրը պնդում է, որ ԱԱԾ-ն նշված դատավորի շուրջ «օպերատիվ աշխատանքներն» սկսելը է երեք-չորս ամիս առաջ, երբ ավարտվել է նրա գործուղումը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և նա վերադարձել է Ավանի նստավայր։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ տեսանյութը, որով ԱԱԾ-ում սպառնացել են դատավորին, ձեռք է բերվել ԱԱԾ աշխատակիցների կողմից ներքին դիտում կազմակերպելու ընթացքում, իսկ դատավորը դրա մասին տեղեկացվել է միայն այս շաբաթ, երբ հրավիրվել է ազգային անվտանգության ծառայություն։ Նշված հանդիպման ընթացքում դատավորին ցույց են տվել համապատասխան տեսաձայնագրությունը և հայտնել, որ շուտով իրեն կմակագրվի Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեպսան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, որը նա պետք է բավարարի, եթե չի ցանկանում, որպես այդ կոմպրոմատը հանրայնացվի։
Տեսաձայնագրության բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում։
Մեր երեկվա հրապարակումից հետո հաստատվեց, որ իրոք ՊԵԿ-ը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը մակագրվել է հենց Վ.Մելիքյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը