Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը գրում է․
«Հրատապ !!!
Հարգելի ընկերներ,
Բոլորիդ առաջարկում եմ ստուգել ձեր գույքերը. քանի որ դրանք կարող են լինել կալանքի տակ և բնավ կապ չունի դուք Ռուբեն Հայրապետյանին անձամբ եք ճանաչում, թե TV-ով եք տեսել…
Իսկ հիմա առարկայական.
Ովքեր ճանաչում են
1. <<Մերիդիան Հոլդինգ>> ԲԲ
2. <<Արմավիր Շին>> ՍՊ
3. <<Անի-97>>ՍՊ
4. <<Ոսկե Կար>> ՍՊ
5. <<Մերիդիան ազատ տնտեսական գոտի>> ՓԲ
6. <<ԱՎՏ>> ՍՊ
7. <<Վեստ Գոլդ>> ՍՊ
8. <<Հառուռ>> ՍՊ
ընկերությունների սեփականատերերին կամ տնօրեններին, խնդրում եմ նրանց տեղեկացնել, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կալանք է դրվել գործի քննության հետ որևէ առնչություն չունեցող նրանց ընկերությունների բաժնեմասերի, անշարժ ու շարժական գույքերի վրա:
Լրացուցիչ մանրամասների համար խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը