«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․
«Մարդ ձեզանից գլուխ չի հանում:
ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը պաշտոնավարման ընթացքում որպես դատավոր մասնակցել է բոլոր ընտրությունների վիճարկման դատաքննություններին և այդ բոլոր դատաքննություններում երբեք ընտրություններն անվավեր չեն ճանաչվել:
Հրայր Թովմասյանը ՍԴ դատավորի և ՍԴ նախագահի պաշտոններում երբեք չի քննել ընտրություններին առնչվող դատական գործեր:
Դուք ՍԴ-ն հակապետական եք համարում այն պատճառով, որ երբևէ ընտրություններն անվավեր չի ճանաչել:
Ընկերներ, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ այդ բոլոր ընտրություններն անվավեր չճանաչած դատավոր Աշոտ Խաչատրյանին վարչապետով ու ԱԺ նախագահով շնորհավորում եք, իսկ Հրայր Թովմասյանին արդեն շուրջ երկու տարի է ուզում եք պաշտոնանկ անել:
Կողմնորոշվեք խնդրում եմ...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը