26 06 2020

Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծառուկյանի փաստաբաններից Սմբատ Մինասյանը։

Նա, մասնավորապես, գրել է. 

«Տեղեկացնում եմ, որ մեր պաշտպանյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք։

Դատարանից խնդրել եք հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը, քննչական ենթակայության եւ առաջին ատյանի դատարանում մեր կողմից բարձրացված մի շարք այլ հարցերի խախտման փաստը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ