25 06 2020

Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը. հայտարարություն

Մանվել Գրիգորյանի նկատմամբ շարունակվում է դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը. հայտարարություն

Մանվել Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստին առողջապահության նախարարի անունից վերջինիս ներկայացուցիչը հայտարարեց, որ եթե առողջապահության նախարարի հրամանով բժշկական կոնսիլիում հրավիրվի, կխախտի օրենքը, որովհետեւ նման լիազորություններով առողջապահության նախարարն օժտված չէ: Ստացվում է, որ 2019 թվականի հունվարին նույն նախարարի հրամանով նույն հիվանդի համար բժշկական կոնսիլիում հրավիրելը եղել է անօրինական

Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հիվանդը գտնվում է անօգնական վիճակում, քանի որ թույլ չեն տալիս բուժումը շարունակել արտերկրում, իսկ Հայաստանում, համաձայն բժշկական էպիկրիզների եւ բուժող բժշկի մասնագիտական կարծիքի, հնարավոր չէ բուժել, եւ դրա իրավական հետեւանքների պատասխանատուն այլեւս գործադիրը եւ Մանվել Գրիգորյանի քրեական գործը քննող դատավորն է:

25.06.2020 թվականին դատարանում դատական նիստին առողջապահության նախարարի անունից վերջինիս ներկայացուցիչը հայտարարեց, որ եթե առողջապահության նախարարի հրամանով բժշկական կոնսիլիում հրավիրվի, կխախտի օրենքը, որովհետեւ նման լիազորություններով առողջապահության նախարարն օժտված չէ: Ստացվում է, որ 2019 թվականի հունվարին նույն նախարարի հրամանով նույն հիվանդի համար բժշկական կոնսիլիում հրավիրելը եղել է անօրինական:

Ահավասիկ, ընտրովի արդարադատության եւ ընտրովի առողջապահության գործառույթների արդյունքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ