23 06 2020

ԱԺ փոքրամասնությունը և Նախագահը կարող են կանխել հակասահմանադրական գործընթացը․ Գոռ Հովհաննիսյան



Ըստ նրա` հակասահմանադրական էր և´ նախկին տարբերակը, որը դրվել էր հանրաքվեի և´ այս մշակված ու մեղմացված տարբերակը․

«Բոլոր դեպքերում այն դատավորների մասով, որոնց պաշտոնավարումը դադարեցվելու է, նաև այն մասով, որ արդեն իսկ գործող դատավորների պաշտոնավարման 12 տարվա ժամկետում հաշվի է առնվում անցյալում նրանց պաշտոնավարած ժամանակահատվածը»:

Ըստ սահմանադրագետի՝ հարցի համաչափ լուծումն այն էր, որ նվազեցվի դատավորների պաշտոնավարման ժամկետը մինչև 12 տարի, ինչպես որ նախատեսում է գործող սահմանադրությունը, բայց այդ ժամկետը պետք է սկսի «հոսել այս որոշումն ընդունելու պահից: Ապագայի մասով և անցյալում նրանց պաշտոնավարման ժամանակահատվածը պետք է անտեսվեր և հաշվի չառնվեր:

«Բացի դրանից, նաև շատ անհետևողական է Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ մոտեցումը, նախագահի լիազորությունները դադարեցնելը նույնպես, իմ կարծիքով, հակասահմանադրական է, որովհետև եթե թույլատրելի է համարվում դատավորների պաշտոնավարման ժամկետը նվազեցնել մինչև 12 տարի, ապա նույն տրամաբանությամբ պիտի նաև նվազեցվեին նախագահի լիազորությունները` էլի գործող սահմանադրությամբ նախատեսված ժամկետով, այսինքն 6 տարով: Նախագահը պետք է պաշտոնավարեր ևս 6 տարի այս փոփոխություններն ընդունելու պահից և 6 տարի հետո` սահմանադրությամբ սահմանված կարգով դատավորներն ընտրեին նոր նախագահ»,- ասել է սահմանդրագետը:

Ըստ Գոռ Հովհաննիսյանի՝ այսպիսի մոտեցման դեպքում իրենք կհասնեին իրենց նպատակին, այն է` հնարավորինս շուտ ի կատար ածել գործող սահմանադրության կարգավորումները:

«Ոչինչ չէր խանգարում, որ ընտրվեր այսպիսի մեղմ ու համաչափ միջոց, ինչը չարվեց, ու Վենետիկի հանձնաժողովը նույնպես այս տեսանկյունից համամիտ չէր առաջադրված տարբերակի հետ, դրա համար էլ իր եզրակացության վերջին կետում նաև ափսոսանք էր հայտնում` ասելով` իմ կարծիքը հարցրեցիք, բայց հաշվի չառաք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ