Սահմանադրական փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը նշեց, որ Սահամանդրական փոփոխությունների նախագիծը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկելու ընթացքում պատգամավորներից եղան առաջարկներ:
Բովանդակյին մասով նա նշեց, որ Սուրեն Գրիգորյանն առաջարկել է առաջադրումների համար առաջարկված մեկամսյա ժամկետը փոխարինել երկամսյա ժամկետով, ինչն ընդունվել է:
Նախնական տարաբերակում նշվել էր, որ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են, հաջորդաբար, Կառավարությունը, հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Փոփոխությունով կլինի երկամսյա ժամկետում:
«Ես կցանականյի հստակեցնել, ըստ էության, երբ մենք դիտարկում ենք այս փոփոխության իրացումը կարող ենք արձանագրել, որ ՍԴ դատավորների 3 անդամի վրա է տարածվելու: Անդամներից 4-ը շարունակելու են պաշտոնվարել, ՍԴ նախագահը դադարելու է պաշտոնավարել որպես ՍԴ անդամ»,-ասաց Հովակիմյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը