21 06 2020

Կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան

Կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան

Եթե Սահմանադրական դատարանի կողմից ստացվի որոշում, որ միջազգային այս  պայմանագրում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանում են, ապա Հայաստանի կառավարությունը կկարողանա ՎԶՄԲ-ից ստանալ 17,9 մլն եվրո վարկ:

Սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Նշենք, որ այս 17.9 մլն եվրո  վարկը ծախսվելու է հետևյալ ծրագրերն իրականացնելու նպատակով.

Օժանդակություն տեղական սոցիալ-տնտեսական զարգացմանը և կարողությունների ստեղծմանը,

Օժանդակություն միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնություններին,

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) ինստիտուցիոնալ հզորացում և ծրագրերի կառավարում:

Տեղեկացնենք նաև, որ այս վարկային համաձայնագիրը  Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև  2015թ. ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» 30 մլն ԱՄՆ դոլար գումարով հիմնական վարկային համաձայնագրի շարունակությունն է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ