20 06 2020

ՍԴ-ն բոլոր հիմքերն ունի ասելու, որ 300.1 հոդվածը հակասահմանադրական է. Արծվիկ Մինասյան



Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ չկա այնպիսի ձևակերպում, ինչպիսին առկա է հայաստանյան օրենսդրությունում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը: Նա առանձնացրեց խորհրդատվական կարծիքի կարևոր չորս դրույթները: Մինասյանի խոսքով 300.1 հոդվածի ձևակերպման բացառիկությունը նշանակում է, որ հենց այս պարագայում պարտադիր պահանջ է դառնում, որ եթե որևէ դրույթի մեկնաբանությունը այնքան լայն է, որ կանխատեսելիության առումով անձը չի կարող իր իրավուքները հստակորեն պատկերացնել, ապա պետք է հարցը մեկնաբանվի մարդու իրավունքների տեսանկյունից:

Արծվիկ Մինասյանի խոսքով Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքները ամրապնդում են այն հանգամանքը, որ 300.1 հոդվածը սահմանադրականության խնդիր ունի: Նա հասարակությանը կոչ արեց, որ շարժվեն ողջամտությամբ, ոչ թե էմոցիաներով, այն գործողությունը որ իրականացվում է երկրորդ նախագահի նկատմամբ, պետք է դադարեցվի, այստեղ չկա իրավական հարց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ