Դատարանը ճանաչեց, որ հնարավոր է լինի որևէ խափանման միջոց՝ բացի կալանքից, որը կարող է ընդունելի լինել դատարանի համար: Այսօր՝ հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«Չնայած վերապահումներ ունենք այդ առումով, որովհետև մեր համոզմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կարիք և անհրաժեշտություն չի եղել: Այնուամենայնիվ դատարանը արձանագրեց, որ հնարավոր է պարոն Քոչարյանը գտնվի ազատության մեջ, ինչը մեկ քայլ առաջ է այս պրոցեսում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը