ԲՀԿ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին ընտրակաշառքի գործով կալանավորելու միջնորդությունը հետաձգվել է նյութերի ծավալուն լինելու պատճառով։
Փաստաբանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որևէ վկա չի եղել և չի կարող լինել, ով կասի, որ պարոն Աբրահամ Մանուկյանից կաշառք է ստացել։ Փաստաբանը նշել է, որ ցուցմունք չկա, որ պարոն Ծառուկյանը նրան կաշառք է տվել՝ հավելելով, որ Աբրահամ Մանուկյանը չի ընդունում մեղադրանքը։
Փաստաբանը հավելեց, որ մեկ անձի վկայություն կա, և տրվել են ցուցմունքներ, որոնք հակասող են եղել իրար, և միայն մեկ ցուցմունք է եղել, որից վարկած է առաջացել, որի վրա հիմնվելով էլ մեղադրանք է առաջադրվել։
Հունիսի 18-ի քննությունը հետաձգվել է, հարցը կքննեն հունիսի 19-ին՝ 17։00-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը