Դատարանը հունիսի 17-ին կքննի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Տեղեկությունը հաստատեց ԲՀԿ առաջնորդը ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո։
«Ոչ մի հիմնավորում չկա, շինծու գործ է, ռեալ բան չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ արդյոք իր դեմ ցուցմունք կա՞, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց՝ ոչ։
«Ինձ հետ կապված որեւէ բան չկա, որեւէ խնդիր չկա։ Կառավարման հետ ոչ մի կապ չունեմ, կան կառավարիչներ, իսկ եթե կա որեւէ մեկը, որը բան ունի ասելու, թող գա առերեսման։ Շինծու, սարքած գործ է, դատարանում կքննվի, դուք էլ կտեսնեք։ Չկա հիմնավորում, սարքած գործ է»։»։
Հարցին՝ ո՞րն է լինելու իր հաջորդ քայլը, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Այսօր ես դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ, ով դիվիդենտ է հավաքում, ուրեմն նա դավաճան է։ Այսօր ԱԺ-իմ իմ ներկայացրածների, ասածի տերն եմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը