«Ադեկվադ» միաբանության ձերբակալված անդամների մի մասին Ոստիկանության Մասիս քաղաքի բաժանմունք են տանում: Այս մասին հայտնել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ նշելով, որ հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկվել:
«Իմ տեղեկություններով Ադեկվադի ձերբակալված անդամների մի մասին Ոստիկանության Մասիս քաղաքի բաժանմունք են տանում։ Արմավիրում այլևս տեղ չկա։ Աշտարակում էլ, Շենգավիթում էլ ու մնացած տեղերում էլ։ Հարյուրավոր քաղաքացիներ են բերման ենթարկվել, իսկ գործընթացը դեռ շարունակվում է»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել են Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից 100-ից ավելի քաղաքացիների բերման ենթարկելու մասին:
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում նշել է, որ Երևանի բաժիններում տեղ չկա։
«Երևանի բաժիններում արդեն տեղ չկա: Դավիթ Խաժակյանին տարել են Մասիսի բաժին, ադեկվադներին՝ Էջմիածին...»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը