14 06 2020

Բերման ենթարկվածներին օգնելու նպատակով փաստաբանների խմբեր են ձևավորվում

Բերման ենթարկվածներին օգնելու նպատակով փաստաբանների խմբեր են ձևավորվում

ՀՀ փաստաբանների պալատը հայտնում է, որ հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքում քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների խմբեր են ձևավորվում:

Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապն ապահովելու պատասխանատուն է փաստաբան Գևորգ Մկրտչյանը: Արագ արձագանքման հեռախոսահամար՝ (077) 007792:

Նշենք, որ այս պահին ԱԱԾ-ի մոտից Ոստիկանություն է տարվել 91 քաղաքացի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ