Ես առավոտյան եկա ոստիկանություն, քանի որ ապօրինի ձերբակալում էր իրականացվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի նկատմամբ։ Այս մասին ոստիկանությունից ազատ արձակվելուց հետո րագրողների հետ զրույցում նշեց իրապաշտպան Արսեն Բաբայանը:
«Եկել էի ճշտելու՝ ինչ է կատարվել և երբ են բաց թողնելու Ռուբեն Մելիքյանին, իմ համար առանձին կանգնած էի: Եւ երբ ոստիկանությունը հայտարարեց, որ տրվում է ընդամենը 3 րոպե ժամանակ, որ հավաքը դադարեցվի, ես մոտեցա ոստիկանության սպային, խնդրեցի, որ ժամկետը երկարացնեն գոնե 30 րոպե, դրան հաջորդեց ոստիկանության սպայի հորդորը, թե դադարեցնեմ հավաքը, ես բացատրեցի, որ ակցիա չեմ իրականացնում: Եւ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ինձ բերման ենթարկեցին, արձանագրություն է կազմվել: Ես նշել եմ, որ որևէ խախտում թույլ չեմ տվել և դատական կարգով կբողոքարկեմ արձանագրությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը