Եթե որևէ մեկը խոսում է ՍԴ թվացյալ ճգնաժամի մասին, պարտավոր է պատասխանել հետևյալ հարցերին՝ ե՞րբ է առաջացել այդ ճգնաժամը, ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս է դրսևորվում: Եթե որևէ մեկը պատասխանի այս հարցերին, կհանգի այն կարծիքին, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա և երբևէ չի եղել, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
«ՍԴ նախագահը և դատավորներն ընտրվել են օրինական ճանապարհով, և այդ օրինականությունը ոչ մի կերպ չի կարող տրամաբանական վիճարկման առարկա դառնալ», - նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը