08 06 2020

Գիշերային ակումբների գործունեությունը դադարեցվել է



Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով իրականացնել տարաբնույթ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հերթական միջոցառումն իրականացվեց հունիսի լույս 8-ի գիշերը: Ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր կատարեցին մայրաքաղաքում գործող գիշերային ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Ոստիկանության ծառայողները, համագործակցելով այլ տեսչական մարմինների աշխատակիցների հետ, այցելեցին մայրաքաղաքի չորս տասնյակից ավելի գիշերային ակումբներ:

Ուժեղացված ստուգայցերի շնորհիվ հայտնաբերվեց 16 գիշերային ակումբ, որոնց տնօրինությունը խախտել էր Պարետի որոշման պահանջները. մյուս գիշերային ակումբները փակ էին: Գործող գիշերային ակումբների գործունեությունը դադարեցվել է և կազմվել են համապատասխան արձանագրություններ: Տնտեսվարողներին կոչ ենք անում խստորեն պահպանել Պարետի որոշումների պահանջները. արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների ցանկացած խախտում հանգեցնելու է իրավական հետևանքների:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ