Առաջին իսկ տպավորությունն այն էր, որ մեր կողմից նախկինում հայտնած բազմաթիվ դիրքորոշումներ պնդումնր նաև տեղ են գտել խորհրդատավական կարծիքում։ Նկատեցի, որ որոշակի տպավորություն է առաջացել, որ ՄԻԵԴ-ը ՍԴ-ի 1-ին և 2-րդ հարցերին անդրադարձ չի կատարել մերժել և այլն, նման ձևակերպումներից պետք է զերծ մնալ, որովհետև այդ հարցերը վերաբերվում են իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին և ՄԻԵԴ-ը դրան անդրադարձել է 3-րդ կետում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։
Հետադարձ ուժի հետ կապված Վարդևանյանը մի քանի շեշտադրումներ կատարեց․ «Եվրոպական դատարանը եթե չտեսներ խնդիր, պարզապես կնշեր, որ այստեղ խնդիր չկա։ ԵԴ-ն իր դիրքորոշումների ազատության մեջ որևէ խնդիր չունի և եթե հարցը վերլուծում է այն էլ նման ծավալուն փաստաթղթով, նշանակում է այնտեղ կա խնդիր, եթե ավելի հետ գնանք․․․ եթե խնդիր չլիներ Եվրոպական դատարանը նույնիսկ վարույթ չէր ընդունի, իսկ այսօր ունենք բավական օգտակար որոշում, որտեղ հետադարձ ուժի մասով շատ կոնկրետ նշվել է, որ չի կարող այն արարքը որը խստացնող է հետադարձ ուժ ունենալ և նաև նշել է կանոնը ինչպես պետք է որոշել հետադարձ ուժի կանոնը կիրառելի է, թե՝ ոչ, արդյոք արարքի քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, թե՝ ոչ։ Պետք է ոշադրություն դարձնել ներպետական պրակտիկային, սա բառացի տեղ է գտած այս խորհրդատվական կարծիքում և այս դեպքում մենք ունենք ներպետական պարկտիկա․ ունենք 7-ի գործ, նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարցում մեկ հիմքով պայմանավորված՝ հետադարձ ուժի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը