27 05 2020

Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը պնդել է, որ ցուցմունքը տվել է ճնշումների ներքո. «Փաստինֆո»

Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը պնդել է, որ ցուցմունքը տվել է ճնշումների ներքո. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քաջարանում օրերս ձերբակալված անձանց դեմ ցուցմունք տվածը երեկ՝ մայիսի 25-ին, հրաժարվել է իր նախնական ցուցմունքից։ Հաջողվեց պարզել, որ նա ներկայացել է նախաքննական մարմնին ու ցուցմունք է տվել, որ քաջարանցիների ձերբակալության համար հիմք հանդիսացած իր առաջին ցուցմունքը տվել է ճնշումների ներքո։ Այդպիսով՝ նա հերքել է նախորդ ցուցմունքում ձերբակալվածների դեմ ներկայացված մեղադրանքները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված անձն իր երկրորդ ցուցմունքում հստակ նշել է, որ իրեն տուժող չի ճանաչում: Ըստ էության ստացվում է, որ օրեր առաջ իրականացված աղմկահարույց ձերբակալությունները, որոնք, ի դեպ, իրականացվել էին բռնության կիրառմամբ, իսկ հետագայում դատարանի կողմից ճանաչվել էին ոչ իրավաչափ, արվել էին բացառապես մեկ անձի առերևույթ կեղծ ցուցմունքի հիման վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ