Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել վարչապետի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբոր կողմից լրագրողական գործունեությանը խոչընդոտելու դեպքով։ Այս մասին Անի Հովհաննիսյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։
«Վերջապես այսօր ոստիկանությունն արձագանքեց մայիսի 8-ին վարչապետի օգնականի եղբոր կողմից լրագրողական գործունեությանը խոչընդոտելու հետ կապված իմ հայտարարությանը: Ոստիկանությունն արձագանքեց այն բանից հետո, երբ դիմեցի ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Naira Zohrabyan-ին, ով էլ գրություն էր ուղարկել ոստիկանապետին և հետևողականորեն պահանջել ընթացք տալ։
Այսօր հաղորդում տվեցի ոստիկանությունում վարչապետի օգնական Սյուզաննա Բարսեղյանի եղբոր կողմից լրագրողական գործունեությանը խոչընդոտելու և խմբագրություն զանգելու՝ հայհոխառն սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ: Սպասենք զարգացումներին՝ չնայած արդեն իսկ պարզ է, որ իշխանական բարձր մակարդակով լծակներ են օգտագործելու վարչապետի օգնականի եղբորը պատասխանատվությունից ազատելու համար»,- ասված է գրառման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը