Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի եւ բռնության ցանկացած դրսեւորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը եւ ակտիվ գործողությունները նշված դեպքի առնչությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Համացանցում գործող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների համաձայն երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:
Ըստ նույն աղբյուրների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ:
Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված վիրավորանքի, սպառնալիքի եւ բռնության ցանկացած դրսեւորում՝ ակնկալելով իրավապահ մարմինների պատշաճ ուշադրությունը եւ ակտիվ գործողությունները նշված դեպքի առնչությամբ:
Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը