22  05  2020

Մարտի 1-ի ոչ բոլոր զոհերն են սպանվել հրազենից. վարչապետին խաբե՞լ են․ Armlur.am



Armlur.am-ը գրում է․ «Մայիսի 16-ին Երևանում տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից Armlur.am-ը  հետաքրքրվել էր հետեւյալ հարցով. Թեեւ Մարտի 1-ի գործը վերաբացված է, սակայն մինչև այժմ չեն տրվել գլխավոր հարցերի պատասխանները: Ի վերջո, ովքեր են սպանել 10 անմեղ զոհերին: Արդյո՞ք գոհ եք գործի քննության ընթացքից: Ի վերջո« կարևոր է նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելը, թե սպանողներին գտնելը: Ինչ են ձեզ զեկուցել: Ինչու՞ չի հաջողվում գործի քննությունն առաջ տանել:

Մեր հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր կարծիքով Մարտի 1-ի գործը շատ մանրամասներով բացահայտված է, մասնավորապես, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին և դրանից հետո, սակայն 10 տարի թաքցրած իրականությունը 2 տարում հեշտ չէ բացահայտել:  Փաշինյանը հիշեցրեց, որ գործը քննող քննչական խմբի ղեկավարը, որը ներկայումս գտնվում է հետախուզման մեջ, ըստ մեղադրանքի, կրակված պարկուճները տարածքում փոխել է:

Ըստ Փաշինյանի, ամենակարևոր ապացույցները կեղծված են հենց քննչական խմբի ղեկավարի կողմից:  Նկատենք, որ մարտի 1-ի ոչ բոլոր զոհերն են հրազենային վիավորումներից մահացել: Այդ դեպքում ինչն է խանգարում քննչական խմբի դատախազությանը` բացահայտելու սպանության հանգամանքները եւ մեղավորներին: Հիշեցնենք,  որ 10-ը զոհերից 3-ը Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը սպանվել են չերյոմուխա տեսակի զենքով, որը հրազեն չէ,  ինչը նշանակում է, որ պարկուճի հետ ոչ մի կապ չունեն այս զոհերի մահվան հանգամանքների բացահայտումը:

Մանրամասները՝ տեսանյութում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ