ԼՀԿ-ական պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու։ Լուրը հաստատել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
Էդմոն Մարուքյանի եղբայրը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ առ այն, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի կողմից ԱԺ դահլիճում հնչել է «գլուխդ կցխեմ», «վիզդ կկտրեմ» արտահայտությունները: Դրանք Էդգար Մարուքյանը դիտարկել էր որպես սպառնալիք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը