Վահագն Չախալյանը քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգել է, որ ինքը և իր հետ ևս մի քանի անձինք, իր պնդմամբ, ենթարկվել են անհիմն վարչական ձերբակալման և բերման են ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը