08 05 2020

Դա ագրեսիվ վերաբերմունք չէր, այլ բողոք դատախազի ցինիկ ելույթի դեմ․ Խաչատուրով

Դա ագրեսիվ վերաբերմունք չէր, այլ բողոք դատախազի ցինիկ ելույթի դեմ․ Խաչատուրով

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստին դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ որևէ մեկը Շուշիի ազատագրման համար էստեղ նստած չէ։

ՀԱՊԿ նախկին քարտուղար  Յուրի Խաչատուրովն արձագանքեց մեղադրող դատախազի հայտարարությանը։ Արձագանքը տեխնիկական պատճառներով հստակ չլսվեց, սակայն արձագանքին հաջորդեց դատավորի դիտողությունը՝ Խաչատուրովին, և ապա  Բաղդասարյանի խոսքը։

«Շատ խոնարհումով վերաբերվելով դրան՝ ուղղակի պետք է արձանագրեմ, որ սրանք իրար հետ կապ չունեն: Եվ դա չի թույլ տալիս հայտարարություններ անել՝ էդ ամեն ինչը էս կողմի գոնե չգնահատելու վերաբերյալ»:

Ի պատասխան՝ Յուրի Խաչատրյանը նշեց․ «Հարգելի դատարան, ես ունեմ մի քանի խոսք ասելու ի պատասխան դատախազի այն ռեպլիկներին, որ արտահայտվեց, թե ես արգեսիվ վերաբերմունք եմ ցուցաբերել։ Ես ագրեսիվ վերաբերմունք չեմ ցուցաբերել, այլ պատասխանել եմ դատախազի այն ռեպլիկներին, որ այստեղ մեզ չեն դատում Շուշիի մայիսի 8-ի գործով, այլ մեկ այլ գործով։ Դա բողոք էր դատախազի ցինիկ ելույթի դեմ։

Երկրորդ ռեպլիկը վերաբերում է ոչ փաստաբան Մարինա Պողոսյանին։ Որպեսզի հնչեցվեն մի շարք արտահայտություններ, նախ պետք է տվյալ անձը տիրապետի ինֆորմացիայի, հետո նոր արտահայտվի»- նշեց Խաչատուրովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ