ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Այս մասին հայտնեց նրա պաշտպանը՝ հավելելով, որ պետությունը միջամտում է բիզնեսի գործունեությանը, և դա անթույլատրելի է։
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայություն են կանչվել Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը։
Հիշեցնենք, որ Խաչատրյանների փաստաբանական խումբը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է Խաչատրյանների ընտանիքի անդամների և հարազատների նկատմամբ իրականացվող հետապնդմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը