29 04 2020

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է տեսակցելու Արթուր Դանիելյանին

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է տեսակցելու Արթուր Դանիելյանին

ՄԻՊ հանրային կապերի բաժնի հաղորդմամբ` ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման մեկ խումբ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով և ևս մեկ խումբ մեկնել է Կենտրոնականի բաժին՝ այդ գործի հետ կապված ևս 2 անձի տեսակցելու համար:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնապագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև քիչ առաջ Արամի փողոցի մերձակայքում միջադեպ է տեղի ունեցել, որից հետո Ալեն Սիմոնյանը դիմել է ոստիկանություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ