Վերաքննիչ քրեական դատարանը Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն կատարելու որոշման դեմ բողոքը բավարարել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Հրանտ Անանյանը:
Հովհաննես Շահինյանի բնակարանում խուզարկություն էր կատարվել կաշառք տալ-ստանալու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նախկին թաղապետը փետրվարի 21-ին հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը