ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով այսօրվա ԲԴԽ նիստը հետաձգվել է:
Նիստի հետաձգման պատճառն այն էր, որ ԲԴԽ աշխատակարգային խմբի անդամներից մեկի չէր հասցրել ծանոթանալ նյութերին։
Ավելի վաղ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր, որ իր նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա ԲԴԽ-ի 27.02.2020 թ. որոշման կապակցությամբ հատուկ կարծիք հայտնելու համար։ Հանձնախումբը գտել է, որ հատուկ կարծիքում արտահայտված դիրքորոշումները խախտում են ԲԴԽ անդամի վարքագծի կանոնները եւ միջնորդություն ներկայացրել կարգապահական պատասխանատվության ենթարկել նրան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը